Բավ է պառակտվել
22-03-2016 09:14

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին հաղորդում են առևտրային տվյալները: Երևանի ժամանակով 9:31-ի դրությամբ հյուսիսծովյան նավթախառնուրդի Brent տեսակի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.12% -ով` մինչև 41.59 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.26% -ով, մինչև 41.64 դոլար մեկ բարելի դիմաց: Նավթի գների դրական դինամիկային աջակցում են նաև ՕՊԵԿ-ից հնչած լուրերը: Այսպիսով, ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլա Ալ-Բադրին կարծում է, որ Դոհայում ապրիլի 17-ին նավթ արտահանողների հանդիպումը՝ շուկայում իրավիճակի կարգավորման հարցով, կարող է հաջողությամբ պսակվել։ Նա հավելել է, որ Իրանը կարող է ապագայում միանալ արդյունահանման ծավալների սառեցման մասին նավթ արտահանողների հնարավոր որոշմանը։ Ալ-Բադրիի խոսքով՝ նավթի գինը կաճի և կհասնի «նորմալ», բայց ոչ բարձր մակարդակի՝ ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը։