Բավ է պառակտվել
10-03-2016 09:37

Նավթի համաշխարհային գները չափավոր նվազում են

Նավթի գները չափավոր նվազում են՝ նավթի պաշարների մասին ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,46 տոկոսով՝ հասնելով 40,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,16 տոկոսով՝ հասնելով 38,23 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով, որոնք հրապարակվել են մարտի 9-ին, ԱՄՆ նավթի առեւտրային պաշարները (առանց ռազմավարական պաշարների) շաբաթվա ընթացքում (որն ավարտվել է մարտի 4-ին) ամելացել է 3,9 մլն բարելով կամ 0,7 տոկոսով՝ հասնելով 521,9 մլն բարելի: Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ ցուցանիշն աճել է 3,867 մլն բարելով եւ հասել 521,867 մլն բարելի:
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ շուկայում հումքի ավելցուկի խնդիրը չի լուծվի մինչեւ 2017 թվականը, եւ որպես հետեւանք, նավթի ցածր գները կպահպանվեն: Միայն 2020 թվականին նավթի գինը կմոտենա 70 դոլարի սահմանագծին՝ Չինաստանի և այլ զարգացող երկրների կողմից մեծ պահանջարկի առկայության դեպքում: