Բավ է պառակտվել
21-03-2016 11:23

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,24 տոկոսով՝ հասնելով 38,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,58 տոկոսով՝ հասնելով 40,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: