Բավ է պառակտվել
05-07-2016 09:02

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,55 տոկոսով՝ հասնելով 49,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,81 տոկոսով՝ հասնելով 48,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: