Բավ է պառակտվել
10-02-2016 10:25

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գներն աճել են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2,18 տոկոսով՝ հասնելով 28,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,94 տոկոսով՝ հասնելով 31,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: