Բավ է պառակտվել
24-03-2015 11:18

Աշխարհում իջնում են նավթի գները

Աշխարհում իջնում են նավթի գները: Այդ մասին վկայում են գործարքների տվյալները: Մոսկվայի ժամանակով 8.30-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի մայիսյան պաշարի գինը իջել է 0,54%-ով և կազմել $55,49 մեկ բարելի դիմաց: WTI ապրանքանիշի մայիսյան պաշարի նավթի գինը իջել է 1,14%-ով և կազմել $46,91 մեկ բարելի դիմաց: Նավթի գնի իջեցման միտումը գրանցվել է Նավթի արտահանմամբ զբաղվող երկրների կազմակերպության Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Մոհամեդ ալ Մադիի հայտարարությունից հետո, ով ասել էր, որ նավթի գինը այլևս $100–120-ի նիշից այլևս չի բարձրանա: Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության նախարար Ալի Ալ Նաիմին հայտնել էր այն մասին, որ երկրում նավթի արդյունահանումը օրեկան կկազմի 10 միլիոն բարել: