Բավ է պառակտվել
28-01-2016 10:08

Նավթի համաշխարհային գները նորից նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նորից սկսել են նվազել: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,33 տոկոսով՝ հասնելով 32,82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,87 տոկոսով՝ հասնելով 32,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: