14-03-2016 09:59

Նավթի համաշխարհային գները տարաբևեռ տեղաշարժ են գրանցել

Աշխատանքային շաբաթվա մեկնարկին ամերիկյան և եվրոպական նավթի գները տարաբևեռ տեղաշարժ են գրանցել: Դա կապված է Միջազգային էներգետիկ գործակալության հայտարարության հետ` ըստ որի հնարավոր է նավթային շուկայի վերականգնում, կապված է նաև Իանից հնչած հայտարարությունների հետ` նավթի առաջարկի պահպանման մասին:

Եվրոպական «Բրենթ» նավթային խառնուրդի 1 բարելի արժեքը լոնդոնյան էլեկտրոնային բորսայում ավելացել է 0.12%-ով` հանսելով 40.44 դոլարի: Ամերիկյան նավթի 1 բաերլի արժեքը, հակառակը, նվազել է 0.29%-ով` գնահատվելով 38.39 դոլար: