Բավ է պառակտվել
01-04-2014 16:05

Սպառողների իրավունքներն ու շահերը բավարար պաշտպանված չեն . ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր տարեկան զեկույցում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարության ոլորտում առկա թերություններին, խնդիրներին, ինչպես նաև արձանագրված դրական զարգացումներին։
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական
պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում:

• Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ բիզնեսը սկսելու և անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները:

• Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցնում է նրանց աստիճանաբար վերացմանը (օրինակ՝ ժամագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկեգործություն և այլն):

• Դեռևս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող և ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում բավարար պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը:

• Առկա թերի օրենքները, ինչպես նաև անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Արձանագրված դրական զարգացումները

• Նախարարության կողմից մշակվել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 26.12.2013թ. N1511-Ն որոշմամբ:

• Զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:

• Սպառողների լայն շրջանակի իրազեկվածության ապահովման նպատակով նախարարության կողմից Երևանում և մարզերում կազմակերպվել են հանդիպում-սեմինարներ՝ շահագրգիռ թիրախ խմբերի ներկայացուցիչների, այդ թվում նաև Հայաստանում գործող սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ: