Բավ է պառակտվել
28-02-2015 16:20

Իրաքը շահագրգռված է ՀՀ-ի հետ գործակցության խորացմամբ. Իրաքի տրանսպորտի նախարար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ-իրաքյան հարաբերությունները վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, ինչին նպաստում են նաեւ բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարեւորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում զբոսաշրջության բնագավառում: Անդրադառնալով առեւտրատնտեսական կապերի խորացմանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ եւ կարեւորել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով գործարար կապերի ընդլայնումը: Իրաքի տրանսպորտի նախարարի խոսքով՝ իր երկրի կառավարությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության խորացմամբ: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: