31-10-2016 12:53

Նախարար․ 2017-ին Հայաստանում մինչև 3․2 տոկոս ՀՆԱ աճ ենք ակնկալում

2017-ին ՀՀ Կառավարությունը Հայաստանում մինչեւ 3․2 տոկոս ՀՆԱ աճ է ակնկալում։ Այս մասին ԱԺ-ում հոկտեմբերի 31-ին հայտնել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով 2015 թվականին տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսության արտահանելի ոլորտներով: 2015թ. 3.0% աճ է արձանագրվել, պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության (13.2%) և արդյունաբերության (7.6%) աճերով:

2016 թվականին ներքին տնտեսական զարգացումների միտումները և արտաքին աշխարհից եկող զարգացումները հիմք են հանդիսացել 2016 թվականին 2.4% տնտեսական աճի կանխատեսման համար: 2015 թվականին կապիտալ ներդրումները իրական արտահայտությամբ նվազել են 1.2%-ով:

2017-ին ՀՀ Կառավարությունը Հայաստանում մինչեւ 3․2 տոկոս ՀՆԱ աճ է ակնկալում։ Այս մասին ԱԺ-ում հոկտեմբերի 31-ին հայտնել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով 2015 թվականին տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսության արտահանելի ոլորտներով: 2015թ. 3.0% աճ է

արձանագրվել, պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության (13.2%) և արդյունաբերության (7.6%) աճերով:

Գյուղատնտեսության ոլորտի հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2.4 տոկոսային կետը, իսկ արդյունաբերությունը ապահովել է տնտեսական աճի 1.2 տոկոսային կետը:

Ծառայությունների ճյուղն աճել է 0.6%-ով, տնտեսական աճին նպաստելով 0.3 տոկոսային կետով, շինարարությունը նվազել է 3.1%-ով` 0.3 տոկոսային կետով բացասական ազդեցություն ունենալով տնտեսական աճի վրա:

2016 թվականին ներքին տնտեսական զարգացումների միտումները և արտաքին աշխարհից եկող զարգացումները հիմք են հանդիսացել 2016 թվականին 2.4% տնտեսական աճի կանխատեսման համար: 2015 թվականին կապիտալ ներդրումները իրական արտահայտությամբ նվազել են 1.2%-ով: 2017 թ. տնտեսական աճը արագացող կլինի պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով` մասնավորապես Ռուսաստանի տնտեսության և պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016 թ. իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ: