Բավ է պառակտվել
21-10-2014 19:47

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսին և Բերգշտրասե շրջանի ղեկավարին

Հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային և նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, ովքեր Արցախ են ժամանել Արցախի պետական համալսարանում գերմաներենի մասնագիտացված լսարանի բացման կապակցությամբ։  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Գերմանիայի միջև  կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր։

Հանդիպմանը ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։