28-05-2015 12:13

Երվանդ Զախարյանը վստահ չէ, թե էլեկտրաէներգիան 17 դրամով կթանկանա

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, որ Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 17 դրամով: Սարդարապատում լրագրողները նրանից հետաքրքրվել են էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին, նախարարն ասել է. «Բոլոր դեպքերում սակագնի բարձրացումը հաճելի չէ ոչ մեկին: Կան իրավիճակներ, որոնցից ելնելով ստիպված ես լինում ինչ-որ աշխատանքի ու ինչ-որ հարցերի լուծում տալ: Այդ հարցերից մեկը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է: Հասկանալի է, որ կան դժգոհություններ, բարձրացումը անհանգստացնում է քաղաքացիներին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված հայտերի մասով ուսումնասիրություններ են կատարվում: Մեկ շաբաթից կամ տասը օրից հանձնաժողովը սակագնի վերաբերյալ հստակ հայտարարությւոն կանի»: ախարարն ասել է, որ հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում նաև ՀԷՑ-ի ծախսերի վերաբերյալ. «Ծախսերը կատարվել են ընկերության շահույթի հաշվին, չեմ կարծում, որ այդ ուսումնասիրությունների արդյունքները հանձնաժողովն անհետևանք կթողնի ու կներառի սակագնի մեջ: Կարծում եմ՝ չեն ներառի: Չեմ կարծում, որ 17 դրամով կթանկանա»: