Բավ է պառակտվել
03-02-2015 09:54

ՀՀ էներգետիկայի նախարարը հանդիպել է «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախօրեին հանդիպել է Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ, հաղորդում է նախարարի մամլո ծառայությունը: Երվանդ Զախարյանը տեղեկություններ է հայտնել աշխատավարձի հարցով պարտքերի մարման, ինչպես նաև տվյալ խնդիրը լուծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Նրա խոսքով՝ շարունակվում են աշխատանքները ԱՊՀ Միջպետական բանկի հետ գործարանի գրավադրված գույքը գրավից հանելու ուղղությամբ, որից հետո գործարանի աշխատանքի համար ոչ պիտանի գույքը կիրացվի, ինչը թույլը կտա ավելի արագ լուծել պարտքը մարելու հարցը: Բացի այդ ստեղծվել է գործարանի աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբ, որն արդեն կազմել է չգրավադարված գույքի ցուցակը և կփորձի վերջինս իրացնել ամենասեղմ ժամկետներում: Ինչպես հավատացրել է նախարարը, արդյունքում ստացված ողջ գումարը կուղղվի 15 միլիոն դոլար կազմող պարտքի մարմանը: «Ձեր աշխատավարձերի պարտքի մարման հարցը համընդհանուր անհանգստություն էառաջացրել: Հանրապետության նախագահը հանձնարարել է լուծել այս խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում», - ասել է Զախարյանը: Նա հավելել է, որ մինչ փետրվարի 25-ը կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ: