Բավ է պառակտվել
03-02-2015 10:34

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: 
Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը և շեշտել համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը, քանի որ դրանք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության և մասնավոր հատվածների համագործակցությանը և համահունչ են երկրի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին: 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կլաուս Գերհաուզերն անդրադարձել է Ասիական զարգացման բանկի 2014-2018թթ. երկրի գործընկերության ռազմավարությանը, ԱԶԲ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին: 
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման, կանանց ձեռներեցության զարգացման աջակցության ծրագրերին, 2015 թվականին ԱԶԲ-ի հետ համատեղ կազմակերպվելիք միջազգային ներդրումային համաժողովին, ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանը և այլ` ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: