Բավ է պառակտվել
25-12-2014 13:33

Ուկրաինայից 30 ընտանիքներ համաձայնել են գալ Հայաստան.Հ.Հակոբյան

Ուկրաինայի հայերի 30 ընտանիքներ համաձայնել են գալ Հայաստան: Այս մասին, այսօր կառավարությունում բրիֆինգի ժամանակ լրագրողներին հայտնել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցել նրանց, բացի բնակարանից: «Բանն այն է, որ ազատ սոցիալական բնակարաններ, որոնք կային մեր տրամադրության տակ, արդեն բաշխվել են սիրիահայերին: Բայց մնացած բոլոր հարցերում՝ լեզվի ուսուցում, փաստաթղթերի ձեւակերպում,աշխատանքի տեղավորում, մենք կօնգնենք: Այդ ուղղությամբ կանենք ամեն բան: Իսկ ստիպել որեւէ մեկին, որ գա Հայաստան, մենք իհարկե, չենք կարող»,-ասել է Հրանուշ Հակոբյանը: