Բավ է պառակտվել
12-06-2015 10:31

Ֆիննախը համատարած ստուգումներ է սկսել ՀՀԿ-ականներին պատկանող բիզնեսներում

Վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը համատարած ստուգումներ է սկսել մի շարք տնտեսվարողների մոտ: «Ժողովուրդ»-ի՝ հարկային ծառայությունը տնտեսվարողների նկատմամբ իսկական «տեռոր» է սկսել, որի նպատակը ընկերություններին մեծ տուգանքների ենթարկելն է: Սակայն ուշագրավն այն է, որ այդ ստուգումների թիրախում են հայտնվել նաև ՀՀԿ-ականների բիզնեսները: Այսինքն՝ ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել: Իսկ դրանց արդյունքում կազմվող ակտերով նշանակվող տուգանքները ՀՀԿ-ականների համար լուրջ գլխացավի առարկա են դարձել, քանի որ նրանք սովոր չեն «անարդարության» և միշտ համոզված են եղել, որ իրենք ապահովագրված են նման ճակատագրից: