Բավ է պառակտվել
04-07-2016 16:55

ՌԴ-ի ԱԳՆ. Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում ԼՂ խնդրի կարգավորման համար

Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով, այս պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ հրատապ խնդիր ունեն՝ ղարաբաղյան կարգավորումը:

Հենց այդ պատճառով էլ ՀԱՊԿ ԱԳՆԽ շրջանակում Սերգեյ Լավրովը երկկողմանի հանդիպումներ է անցկացնում, հենց դրա համար էլ մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարգավորումը հաջողության հանգեցնի»,- հավելել է նա՝ նշելով, որ խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին է: