Բավ է պառակտվել
21-08-2017 13:03

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչրյանն ԱԳՆ Twitter-յան էջում մեկնաբանել է ԵԱՏՄ-ի մաքսային գոտուն անդամակցելու Թուրքիայի մտադրությունը:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին ուրբաթ օրը հայտարարել էր ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ երկրի մտադրության մասին: Զեյբեկչին հայտնել էր, որ Անկարայում հույս ունեն տվյալ հարցի շուրջ բանակցություններն ավարտել արդեն այս տարի:
Ինչպես նշել է Քոչարյանը, Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված չէ միացում ԵԱՏՄ մաքսային տարածքին։
«Ավելին, պարադոքսային է այն, որ ԵՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի կարգով փակել է Հայաստանի հետ սահմանը՝ Թուրքիայի և ԵՏՄ մաքսային տարածքի միջև միակ ցամաքային սահմանը»,- ընդգծել է Քոչարյանը:
Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է հանդիսանում 2015թ. հունվարի 2-ից: Ներկայումս միությանն անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: