Բավ է պառակտվել
27-02-2014 14:47

Իրանին սահմանակից Մեղրի քաղաքում խաղատներ կկառուցվեն

Մշակվել է Իրանին սահմանակից Մեղրի քաղաքում խաղատներ տեղակայելու չափանիշները: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Խաղատները պետք է առնվազն 300 մետր հեռու լինեն կրթական, պատմամշակութային օբյեկտներից, պետական եւ տեղական ինքնակառավարմար մարմինների շենքերից, հիվանդանոցներից:

Հիշեցնենք, որ 2012-ի վերջին փոփոխություններ էին կատարվել օրենսդրության մեջ, ըստ որի Հայաստանում խաղատներ կարող են գործել միայն 4 քաղաքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան եւ Մեղրի): Օրենքն ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից եւ առաջացրել Երեւանից ոչ հեռտու գտնվողն խաղատների սեփականատերերի դժգոհությունը: Այդ խաղատների մի մասն արդեն փակվել է: