13-08-2014 14:49

«Ավելի շատ Հայաստան գալիս են զբոսաշրջության նպատակով, քան Հայաստանից մեկնում են».մասնագետ

«Ավելի շատ Հայաստան գալիս են զբոսաշրջության նպատակով, քան Հայաստանից մեկնում են, իսկ արտագնա զբոսաշրջությունը նույնպես աճում է, դա ևս շատ լավ է»,-այսօր կայացացծ մամուլի ասուլիս ընթացքւմ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ավելացնելով, որ Հայաստան զբոսաշրջային այցելություններում շուրջ 28 տոկոսով աճել է երիտասարդների տեսակարար կշիռը։  Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ մենք զբոսաշրջիկներին շատ բան ունենք առաջարկելու՝ քաղաքային, գյուղական հանգիստ, համաժողովներ, փառատոններ, արկածային ժամանցներ։ «Հայաստան ավելի շատ գալիս են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպայից՝ մասնավորապես Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, և Իրանից»,-ասաց զբոսաշրջության վարչության պետը։ Վերջինս նշեց, որ արտագնա աշխատանքի մեկնածները չեն համարվում զբոսաշրջիկ։ Զբոսաշրջության նպատակով բոլոր երկրից դուրս մեկնողներին Մեխակ Ապրեսյանը խորհուրդ է տալիս անպայման կնքել պայմանագիր՝ համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության» օրենքի։  Մեխակ Ապրեսյանն ասաց նաև, որ Հայաստանից Վրաստան հիմնականում գնում են ծովափնյա հանգիստ նախընտրողները՝ հաշվի առնելով, որ մատչելի է և ավելի մոտ է։