Բավ է պառակտվել
16-09-2013 01:25

Երևանի մետրոպոլիտենի վերաբերյալ գիտնականի ահազանգի հետքերով

Երևանի կենտրոնի հողի ամրությունը կասկածի տակ էր դրել գիտնական Ռուբեն Յադոյանը: Պատճառը մետրոպոլիտենն է: Ավելի ճիշտ մետրոյի թունելից դուրս մղվող ջուրը:
Յադոյանը զգուշացրել էր` պոմպերով դուրս մղվող ջրի տեղը խոռոչներ են առաջանում: Դրա հետևանքով էլ փլուզման վտանգ է առաջանում: Մետրոպոլիտենում տեղյակ
են այս հայտարարությանը, բայց ոչ մի անհանգստություն: Մետրոն կառուցելիս ստորերկրյա ջրերից խուսափել չհաջողվեց: Թունելի 3 կիլոմետրը ջրային մշտական հոսքի
մեջ է. մետրոյի կայարաններով արտահայտած` Զորավար Անդրանիկից մինչև Երիտասարդական: Ահա թե ինչու մետրոյի շինարարության հենց սկզբից գործի դրվեցին պոմպերը:
Ռուբեն Յադոյանի մտահոգությունը սկսվում է հենց այդ օրից: Վայրկյան առ վայրկյան հաշվարկել է, թե այս չորս տասնամյակում քանի լիտր ջուր դուրս մղված կլիներ և որքան
մեծ խոռոչներ առաջացած կլինեին այդ 3 կմ հատվածում: