Բավ է պառակտվել
18-04-2015 10:05

Մերկելը չի բացառել Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի ցանկանում դադարեցնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ չնայած ներկայիս քաղաքական հակասություններին։ Կանցլերը հավելել է, որ ներկա պահին երկու երկրների մոտ դիտվում են քաղաքական խնդիրներ, որոնք պետք է լուծել քաղաքական քննարկումների օգնությամբ։ «Հեռանկարում մենք տեսնում ենք ազատ առևտրի խոշոր գոտու ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- նշել է Մերկելը Շտրալզունդում անցկացված տնտեսական համաժողովի ժամանակ։ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ, ուղղված չեն Ռուսաստանի դեմ՝ վստահեցրել է գերմանական կառավարության առաջնորդը։ «Մենք քայլ առ քայլ կմոտենանք ընդհանուր տնտեսական տարածքի, ինչպես մի անգամ Վլադիմիր Պուտինն է ասել՝ Վլադիվոստոկից Լիսաբոն»,- հավելել է նա։ Մերկելն առաջնահերթ խնդիր է համարում Մինսկի պայմանավորվածությունների կատարումը՝ ուղղված Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։