01-09-2014 11:19

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պայթյունի հետևանքով կա զոհ

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին՝ մաքսային ծառայության շենքում, պայթյունի հետևանքով կին է զոհվել, իսկ 5 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ըստ Մեքսիկայի ոստիկանության տվյալների՝ պատահական պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով՝ մաքսայինի աշխատակիցների համար նախատեսված հանրակացարանում:

«Գանգուղեղային վնասվածքի հետևանքով մի կին է զոհվել, այրվածքներ ստացած ևս 5 մարդ հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրությունում: