Բավ է պառակտվել
01-06-2016 09:44

Մեքսիկան հետաքրքրված է ԵԱՏՄ-ով՝ տարածաշրջանում ներկայությունն ընդլայնելու համար

Մեքսիկային հետաքրքրում է Եվրասիական տնտեսական միությունը՝ տարածաշրջանում ներկայությունն ընդլայնելու համար.  ասել է լատինամերիկյան այս երկրի փոխարտգործնախարար Կառլոս դե Իկասան։

«Մենք մեծ հետաքրքրություն ունենք միության հանդեպ, դա մեզ ավելի մեծ ներկայություն կտար տարածաշրջանում, պետք է քննարկել Խաղաղօվկիանոսյան դաշինքի (Մեքսիկա, Պերու, Չիլի, Կոլումբիա) և ԵԱՏՄ-ի հնարավոր մերձեցման հարցը»,-ասել է դե Իկասան։

Այսօր մեկնարկում է նրա պաշտոնական այցը Ռուսաստան։

Դիվանագետի խոսքով՝ Մեքսիկան մտադիր է զարգացնել ու աջակցել նման երկխոսությանը, սակայն հուշագրի ստորագրման հստակ ժամկետ չի նշել։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսության և ինտեգրման հիմնական ուղղությունների հարցերով նախարար Տատյանա Վալովայան հաղորդել էր, որ ԵԱՏՄ-ն և Մեքսիկան ուսումնասիրում են համագործակցության հուշագրի ստորագրման կարգը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։