Բավ է պառակտվել
06-02-2014 12:24

Բնակարանաշինություն պետական ծառայողների համար

Այսօր, ՀՀ Կառավարության նիստում, վարչապես Տիգրան Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է պետական ծառայողներին բնակարանով ապահովելու ծրագրի մեկնարկի մասին: 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել ծրագրին մասնակցելու: Աշխատանքներն արդեն ավարտված են: Ըստ վարչապետի, Կառավարությունը Երևանում կարող է կառուցել 1000 բնակարան ունեցող շենքեր ու ապահովել հիփոթեքային վարկերի ծրագիր:

2013 թ-ի օգոստոսի 28-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագրի մասին խոսել էր: Երկրի ղեկավարը նշել էր, որ նախատեսվում է շուկայական գներից ցածր , վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններով բնակարանների տրամադրում: