Բավ է պառակտվել
21-04-2015 15:57

Մենք կապրենք առանց օտարերկրյա ֆինանսների ներհոսքի. Մեդվեդև

Ռուսաստանյան տնտեսությունը ընտելացել է առանց օտարերկրյա ֆինանսների ներհոսքի ապրելուն: Այդ մասին երեքշաբթի հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Իհարկե, մենք կապրենք: Մենք ընտելացել ենք առանց օտարերկրյա ֆինանսների ներհոսքի ապրելուն: Նորմալ ապրելուն: Սակայն միանգամայն ակնհայտ է, որ այդ իրավիճակը մեզ չի օգնում: Պատժամիջոցների ենթարկվող ցանկացած պետություն բավականին բարդ վիճակում է հայտնվում», - ասաց Մեդվեդևը Պետդումայում: