Բավ է պառակտվել
15-09-2014 15:42

Եթե ԵՄ-ն և Կիևը խախտեն պայմանավորվածությունը, ՌԴ-ն քայեր կձեռնարկի,Մեդվեդև

Եվրամիության և Կիևի կողմից բրյուսելյան պայմանավորվածությունները խախտելու դեպքում Ռուսաստանը Կիևի եվրաինտեգրման առիթով իր բոլոր ծրագրվող պաշտպանական միջոցառումները կգործարկի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք պետք է հետևենք, որպեսզի իրականում տեղի չունենա այդ կաննոների գաղտնի կիրառումը, ենթադրենք, առանց առանձին պակտի», - ՌԴ-ի փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է կառավարության ղեկավարը: «Եթե մենք իրականում դա տեսնենք, ապա ստիպված կլինենք գործարկել այն փաստաթուղթը, որն այժմ տեղադրված է համընդհանուր ուսումնասիրության համար՝ ազատ առևտրի շրջանակներում Ուկրաինայի հետ առեւտրում հատուկ ռեժիմից սովորական ռեժիմին անցնելու դեպքում», - հայտարարել է Վարչապետը: