Բավ է պառակտվել
08-09-2014 12:55

Ռուսաստանի տնտեսությունը ենթարկվում է արտաքին ցնցումների.Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսական տնտեսությունը վերջին տարիներին ենթարկվում է ներքին և արտաքին գործոնների բացասական ազդեցությանը: «Իհարկե, տնտեսության զարգացման, մարդկանց կյանքի պայմաններն այժմ դյուրին չեն: Ես՝ որպես պետության ղեկավարներից մեկը, այնպիսի զգացողություն ունեմ, ասես 2008թ.-ից ի վեր ապրում ենք արտաքին ցնցումների պայմաններում, և դրանից առաջ էլ ամեն ինչ հարթ չէր», - ասել է կառավարության ղեկավարը:
Մեդվեդևը նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, կառավարությունը մտադիր է շարունակել երկրի զարգացման բռնած ուղղությունը: Միևնույն ժամանակ Մեդվեդևը խոստովանել է, որ ինչ-որ բաներ «պետք է շտկել և դիրքերը տեղաշարժել»: «Մենք աճի ավելի բարձր տեմպեր ենք ակնկալում, այժմ մենք կարծում ենք, որ տնտեսությունն այս տարի կաճի 0,5%-ով, հնարավոր է՝ մի փոքր ավելի, հաջորդ տարի` 1%», - ընդգծել է Կառավարության ղեկավարը: