Բավ է պառակտվել
29-06-2015 13:14

Մեդվեդևը հրապարակել է Ուկրաինայի համար գազի վերջնական գինը

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները խնդրել են երկարաձգել գազի համար նախօրոք հայտարարված զեղչի ժամկետները: Նրա խոսքով, Ուկրաինայի համար գազի վերջնական արժեքը այս տարվա երրորդ եռամսյակի համար կկազմի 247,18 ԱՄՆ դոլար հաշվի առնելով նաև զեղչը: «Չնայած Ուկրաինայի հետ փոխհարաբերություններում առկա բոլոր դժվարություններին մենք պետք է նրանց ընդառաջ քայլեր կատարենք, անհրաժեշտ է շարունակել գազի հարցով եռակողմ երկխոսությունը», -հայտարարել է Մեդվեդևը ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերի հետ ահնդիպման ժամանակ: Նաև տեղեկացրել է, որ կառավարության որոշում կստորագրվի, որի համաձայն մեկ եռամսյակում կսահմանվի Ուկրաինա գազի ներմուծման հատուկ սակագին: