Բավ է պառակտվել
10-05-2014 10:52

՛՛Մեծ յոթյակը՛՛ գազի մատակարարման հարցում կաջակցի Ուկրաինային

՛՛Մեծ յոթնյակի՛՛ երկրները մտադիր են ՛՛գործողությունների արտակարգ ծրագիր՛՛ մշակել ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում Ուկրաինային այս ձմեռ օգնություն ցուցաբերելու համար:

Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին պարբերականին տեղեկացրել է, որ G7-ի երկրները միասնական են այն հարցում, որ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է կանխել Կրեմլի կողմից սպառնացող վտանգը և թույլ չտալ Ռուսաստանին՝ գազն ու նավթամթերքը կիրառել որպես զենք սպառող-երկրների դեմ:

Ինչպես հաղորդում է պարբերականը` ՛՛Մեծ յոթնյակը՛՛ պայմանավորվել է Եվրոպայում բնական գազի տերմինալներ կառուցելու մասին, մինչդեռ ԱՄՆ-ը հանում է թերթաքարային գազի արտահանման արգելքը:

Այս շաբաթ G7 –ը հաստատել է ռուսաստանից եվրոպական վառելիքային կախվածության աստիճանական կրճատմանն ուղղված ծրագիրը: