18-06-2014 10:33

Մեծ Բրիտանիան և Չինաստանը գազի երկարաժամկետ պայմանագիր են կնքել

Մեծ Բրիտանիան և Չինաստանը հեղուկ գազի երկարաժամկետ մատկարարման մասին ավելի քան 24 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել:

Բրիտանական նավթագազային BP ընկերության հետ պայմանագիրը կնքվել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի՝ Լոնդոն կատարած այցի ընթացքում:

Պայմանագիրը նախատեսված է 20 տարով։ Այդ շրջանում մատակարարվող գազի արժեքը կազմում է 20 մլրդ դոլար։