Բավ է պառակտվել
04-10-2017 14:04

Երևանում կանցնի « ՊանԱրմենիան Էքսպո 2017» մասշտաբային ցուցահանդեսը

Հոկտեմբերի 6-ից 8 –ը Երևանում կանցնի « ՊանԱրմենիան Էքսպո 2017» 8-րդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդես-ֆորումը. այդ մասին հաղորդում են միջոցառման կազմակերպիչները:
Միջոցառումը, որն անցնելու է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, միտված է հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացմանը, Հայաստանի և Սփյուռքի տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման և զարգացման համար գործարար հարթակ ստեղծելուն, հայրենական արտադրանքի արտահանմանը խթանելուն, Հայաստանի և այլ երկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերին խթանելուն, Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանը։
Ցուցահանդեսին ներկայացվելու են այնպիսի թեմատիկ բաժիններ, ինչպիսիք են արդյունաբերությունը, բեռնափոխադրումները, գյուղատնտեսությունն ու սննդամթերքի արտադրությունը, ինչպես նաև տուրիզմը, ծառայությունները, հրատարակչական գործը, տեքստիլը, շինարարությունը, կահույքագործությունը:
« ՊանԱրմենիան Էքսպո 2017» ցուցադրությանը մասնակցում է մոտ 135 կազմակերպություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Վրաստանից, ինչպես նաև պաշտոնական ներկայացուցիչներ մի շարք այլ երկրներից:
Կազմկոմիտեն համագործակցում է դեսպանատների և հյուպատոսարանների հետ: Ցուցադրությանը ներկա են լինելու նաև գործարարներ ԵԱՏՄ երկրներից:
Փոքր և միջին բիզնեսի աջակցության կենտրոնը ներկայացված ծառայությունների վերաբերյալ սեմինար կանցկացնի:
Ցուցադրության կազմակերպիչներն են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը և « Պրոմեքսպո» ՍՊԸ-ն: