Բավ է պառակտվել
06-02-2015 14:20

Մարկ Մոբիուսը կանխատեսում է նավթի գնի «դրամատիկ ցատկ»

Նավթի գները չափազանց կտրուկ և հզոր անկում են ապրել, հայտարարել է Temleton Emerging Markets հիմնադրամի ղեկավար Մարկ Մոբիուսը հարցազրույցի ժամանակ: Նրա կարծիքով՝ չափազանց հավանական է գների «դրամատիկ ցատկ»: Ինչպես ենթադրում է Մոբիուսը, նավթի գնաճը վերջին օրերին կարող էր պայմանավորված լինել սպեկուլյանտների սադրանքներով: «Եթե նույն կերպ վարվեն բավականաչափ խոշոր խաղացողները, ապա նավթի գինը կարող է դրամատիկ ցատկ կատարել: Ես չունեմ կարճաժամկետ կանխատեսում, սակայն ես համոզված եմ, որ ապագայում գները կբարձրանան», - ասել է նա: Temleton Emerging Markets-ի ղեկավարի կարծիքով՝ «գնաճի հավանական պատճառներից մեկը կարող է դառնալ ԱՄՆ-ում նավթարդյւնաբերական հարթակների թվի կրճատումը, որը վկայում է ապագայում երկրում նավթարդյունաբերության կրճատման մասին»: