Բավ է պառակտվել
11-06-2014 10:28

Մաքսիմ Հակոբյանի գլխին սև ամպեր են կուտակվել. ՛՛Ժողովուրդ՛՛

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել: Կոմբինատի սեփականատերերը, որոնց համաձայնությամբ Հակոբյանը նշանակվել է տնօրեն, դժգոհություններ ունեն նրանից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին՝ նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակելով: «Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում է այս առիթով մեկնաբանություն ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանում է նրա վարորդն ու ասում, որ Հակոբյանը շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել։ Փորձեցինք զրուցել նաեւ Մ. Հակոբյանի որդու՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, սակայն նրա հեռախոսին էլ պատասխանեց օգնականն ու ասաց, որ Վ. Հակոբյանը հանգստանում է»։