13-08-2014 09:14

Հնարավոր է Մաքսային միությունը ազատ առևտրի գոտի սստեղծի Եգիպտոսի հետ

Մաքսային միության երկրները ուսումնասիրում են Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հայտարարությունը: ՌԴ ղեկավարն  այս մասին հայտնել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ բանակցություններից հետո:  Պուտինն այս քայլը որակել էր «կարևոր պայմանավորվածություն»: Եգիպտոսի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության հեռանկարները ՄՄ-ի շրջանակներում ավելի վաղ քննարկվել էին մարտին՝ Եգիպտոսի ու Ռուսաստանի միջև առևտրա-տնտեսական և գիտական համագործակցության հանձնաժողովի մակարդակում: