Բավ է պառակտվել
26-05-2014 17:12

Մենք պետք է Մաքսային միության մասին մոռանանք. Վ. Խաչատրյան

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի մենք պետք է Մաքսային միությունը մոռանանք, որովհետև հիմա միանգամից քայլ ենք անում դեպի Եվրասիական տնտեսական միություն, որը խաղի կանոնների էական փոփոխություններ է նախատեսում:
՛՛Եթե Մաքսային միությունում խոսքը վերաբերվում էր ապրանքերի տեղաշարժին՝ առանց մաքսերի, ապա տնտեսական միության հետ կապված խնդիրներում խաղի կանոնները վերաբերվելու են ներքին տնտեսական օրենքների փոփոխությանը՛՛:
Ըստ Խաչատրյանի՝ այս Կառավարության ծրագրում կա Մաքսային միության մասին նշում, սակայն որևէ մի տեղ հաշվարկ չկա նշված:

՛՛Տնտեսագիտությունը սիրում է թվեր, եթե թվեր չկան, ուրեմն տնտեսագիտություն չկա: Որևիցե մի տեղ հաշվարկ չկա, թե ինչ է տալու Մաքսային միությունը Հայաստանի Հանրապետությանը՝ դրական կամ բացասական՛՛,- նշեց տնտեսագետն՝ ասելով, թե լավ կամ վատ կանխատեսումներ անելու համար այն նախևառաջ պետք է հիմնավորել թվերով, իսկ այս Կառավարության ներկայացրած ծրագրում ընդամենը կա Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքը, ցանկությունը, սակայն ոչ թվային հաշվարկ: