Բավ է պառակտվել
03-02-2014 10:15

Մաքսային Միությանը միանալու՝ ՀՀ-ի ճանապարհային քարտեզը պատրաստ է

 Կառավարությունն իր պաշտոնական էջում երեկ տեղադրել է հունվարի 23-ին Կառավարության 61–Ն որոշումը, որով ներկայացվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որը ներառում է 262 միջոցառում։

Գործողությունների ծրագիրը, բաղկացած է 20 գլուխներից, որոնք ներառում են տարաբնույթ աշխատանքներ, Մաքսային վարչարարության, տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական, տրանսպորտի և ենթակառուցվածքների, առևտրային քաղաքականության, ընդհանուր առմամբ՝ 20 ոլորտներում:  Tert.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Ճանապարհային քարտեզը, որը հաստատվել է կառավարության հունվարի 23-ի որոշմամբ, երեկ տեղադրվել է կառավարության կայքում:

Ճանապարհային քարտեզի առաջին կետով նախատեսվում է Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այն միջազգային պայմանագրերի ցանկի արդիականացում, որոնց միանալը Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է:

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Մաքսային միության օրենսգրքին և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված այն որոշումների ցանկի արդիականացում, (որոնց ընդունումը մեր երկրի կողմից կատարման համար պարտադիր է):

Անհրաժեշտ է լինելու սահմանել այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում անհրաժեշտ է լինելու կատարել փոփոխություններ՝ դրանք Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու համար, իսկ ոմանք էլ պետք է ուժը կորցրած ճանաչվեն:Նախատեսվում է նաև նոր իրավական ակտերի ընդունում, այնպիսիք՝ ինչպիսիք են ֆիզիկական անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի նախապատրաստմանը և կիրառմանը վերաբերող: Նախատեսվում է նաև՝ «Մաքսային միության մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխանող տարանցիկ փոխադրման հայտարարագրի, ապրանքային հայտարարագրի, ուղևորային մաքսային հայտարարագրի և տրանսպորտային միջոցի մասին հայտարարագրի օգտագործման, ինչպես նաև դրանց լրացման և դրանց հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացման հնարավորության ապահովում և այլն:

Տիպային առաջարկությունների մշակում

Գործողությունների ծրագրի 37 կետով նախատեսվում է՝ իրականացված աշխատանքների գնահատում և մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման տիպային առաջարկությունների մշակում:

Նորովի կվերլուծվի ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ ՀՀ-ի կնքած երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կիրառման հարցը, և մաքսային վարչարարության գործընթացի վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը:

Ուշագրավ է Ճանապարհային քարտեզի 19-րդ կետը: Այն է նախատեսվում է «Մաքսային միության անդամ չհանդիսացող պետությունների հետ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կիրառման հարցի և մաքսային վարչարարության գործընթացի վրա դրանց ազդեցության ուսումնասիրություն»:

Ինչպես նաև՝ Ճանապարհային քարտեզ 2-րդ բաժնում՝ Տեխնիկական կանոնակարգման ոլորտում նախաստեսվում է Հայաստանի Հանրապետության` որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության` երրորդ երկրների հետ (այդ թվում` ԱՊՀ շրջանակներում) կնքած միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների վերլուծության իրականացում:

Նման նոր վերլուծություն նախատեսված է նաև 57–րդ կետով: Այն է՝ Հայաստանի կողմից սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների ոլորտում որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ ստանձնած, ինչպես նաև ՀՀ–ի կողմից երրորդ երկրների հետ (այդ թվում՝ ԱՊՀ շրջանակներում) կնքված միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով նախատեսված պարտավորությունների վերլուծության իրականացում:

Փաստորեն, սրանք նորովի վերլուծություններ են լինելու, որովհետև նախքան անդամակցելը նման վերլուծությունների ՀՀ-ի կողմից իրականացվել են:

Իսկ 109-դ կետն էլ ուղղակի ասում է. «Մաքսասակագնային կարգավորման ոլորտում Հայաստանի նորմատիվային բազայում ԱՀԿ համաձայնագրերի պահանջներին համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով ծանուցումների (հայտագրերի) ուղարկում ԱՀԿ քարտուղարություն Տեխնիկական կանոնակարգերի բաժնում նախատեսված գործողությունների ծրագրով նախատեսվում է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներդրման հետ կապված խնդիրների վերաբերյալ ՀՀ հավաստագրման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) աշխատողների պատրաստում, ուսուցում և որակավորման բարձրացում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների աշխատողների ներգրավվմամբ»:

ՀՀ ՊԵԿ-ի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև տեղեկությունների փոխանակում Նախատեսվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև տեղեկությունների փոխանակում, ինչի համար նախ անհրաժեշտ է կազմակերպմանն առնչվող հարցերի վերլուծություն: Ինչպես նաև՝ անցման կետերի անձնագրավորում`«Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանի անցման կետի անձնագրի ձևի հիման վրա` հաստատված Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի N 688 որոշմամբ»։

Աշխատանքները ներառում են նաև.« Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման մասին աշխատանքային ծրագրի մշակում, ինչպես նաև՝ ՄՄ և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցելու կապակցությամբ անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից ընդհանուր մաքսային ընթացակարգերի կիրառման նպատակով տեղեկատվական–ծրագրային միջոցների կատարելագործում, այդ թվում նաև՝ Մաքսային միության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումների նկատմամբ հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվական–ծրագրային միջոցների ներդրում:  Ուշագրավ է, որ որոշ աշխատանքներ իրականացվելու են համաձայն համաձայնագրերի, որոնք կնքվել են և վավերացվել են 2011-ին, այն ժամանակ, երբ Հայաստանը ակտիվորեն բանակցում էր ԵՄ-ի հետ՝ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասով:

Հայաստանը պետ է միանա մի շարք միջազգային համաձայնագրերին

Համաձայն Ճանապարհային քարտեզի՝ Հայաստանը պետք է միանա ՄՄ անդամ պետությունների միջև արդեն կնքված մի շարք միջազգային համաձայնագրերի: Այս թվում՝ «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին, (2010 թվականի նոյեմբերի 18), Մաքսային միության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա արտադրանքի շրջանառության մասին, (2009 թվականի դեկտեմբերի 11), «Համապատասխանության գնահատման (հաստատման) աշխատանքներ իրականացնող հավաստագրման (գնահատման համապատասխանության (հաստատման համապատասխանության)) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման մարմինների փոխադարձ ճանաչման մասին «Ներկրման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունների փոխանակման կարգի մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրությանը մի շարք այլ համաձայնագրերի։

Նախատեսված են նաև սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական ոլորտներում միջոցառումների իրականացման համար նախատեսվող քայլեր: Այստեղ ևս նախատեսվում է ներքին օրենսդրության, իրավական ակտերի համապատասխանեցում ՄՄ չափորոշիչներին, ինչպես նաև մի շարք համաձայնագրերին միացում: Դրանք են՝ «Սանիտարական միջոցների իրականացման մասին» Մաքսային միության 2009թ. դեկտեմբերի 11-ի, «Անասնաբուժական միջոցների իրականացման մասին» 2009թ. դեկտեմբերի 11-ի և մի շարք այլ համաձայնագրերի:

Նախատեսվելու է նաև Մաքսային միության անասնաբուժական վկայականների միասնական ձևերի կիրառում: Անասնաբուժության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին կլինի, որն իր մասին տեղեկատվություն կներկայացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Նախատեսում է նաև Անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշակում: Իսկ բնական մենաշնորհների ոլորտում պետք է սահմանվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին: