16-12-2014 13:00

ԵՏՄ-ն Հայաստանին չի խանգարում իր արտադրանքը սպառել միջազգային շուկաներում.Մ. Բադեյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց, թե ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելով փորձում է ավելի կաթոլիկ լինեն, քան Հռոմի պապը: Ղազախստանը և Բելառուսը փորձում են փրկել իրենց տնտեսությունները և գտնել նոր շուկաներ: «Ռուսաստանը խախտում է այն պայմանավորվածությունները, որ գոյություն ունի ԵՏՄ-ի շրջանակներում Բելառուսի հետ, Բելառուսը այսօր շուկաներ է փնտրում իր արտադրանքի համար, այդ թվում ԵՄ-ում, Չինաստանում և այլուր»:

Արձագանքելով Իգիթյանի դիտարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը նշեց, որ բոլոր երկրները էլ գնում են դեպի ինտեգրացիա, այդ թվում հարևան Վրաստանը. «Այսօր Հայաստանին ոչ մի բան չի խանգարում ստեղծել այնպիսի արտադրանք, որը սպառվի միջազգային տարբեր շուկաներում `ԵՄ-ում կամ Չինաստանում»: