Բավ է պառակտվել
29-01-2014 14:03

ՀՀ առողջապահության նախարաը, չնայած՝ շատ է վիրավորվել Լյուդմիլա Սարգսյանից, բայց դատի չի տա նրան

 

 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան-Լյուդմիլա Սարգսյան հակամարտությունը շարունակվում է: Չնայած նրան, որ Դումանյանը դեռևս իրեն վիրավորված է զգում, բայց այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ չի պատրաստվում դատի տալ նրան:
Նախ հիշեցնենք, թե Դումանյանի վրդոհմունքի պատճառը որն է.
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել էր, որ «Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի, պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ։
Ըստ տիկին Սարգսյանի, եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչև նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի և կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին։ Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր։ Որոշ բուժհաստատություններ իրենց մի քանի միլիարդը (3-4 մլրդ) ստանում են լավ կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ՝ ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են առողջապահության նախարարության բարձրաստիճան չինովնիկներին, իսկ որոշներն էլ (հիմնականում մարզային բուժհաստատությունները) ստանում են խղճուկ գումարներ»։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար շնորհակալություն հայտնեց է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին՝ ատկատների հարցը բարձրացնելու համար, սակայն միաժամանակ վստահ է, որ նրա բարձրացրած հարցը գոյություն չունի:
Ըստ Դումանյանի, ինքը նամակով Լյուդմիլա Սարգսյանին խնդրել է տվյալներ տրամադրել, այնինչ նա պատասխանել է, որ պարտավոր չէ դրանք տրամադրել: Այդ իսկ պատճառով էլ ինքը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու հարցը:
՛՛Ես իրավասու չեմ հավաստի տեղեկություններ տրամադրել երեք տարի առաջվա տվյալների մասին, սակայն հետամուտ եմ լինելու, որ այս հարցը պարզաբանվի: Գլխավոր դատախազությունից արդեն իսկ եղել են մեզ մոտ: Մենք Լյուդմիլա Սարգսյանին դատի չենք տվել, այլ դիմել են դատախազություն, որ նրա բերած փաստերի առթիվ ուսումնասիրություններ սկսենք: Ես վստահ եմ, որ բերված փաստերը ճիշտ չեն: