18-10-2014 13:39

«ՀՀ-ի գյուղատնտեսությունը պատրաստ չէ ԵՏՄ անդամակցելու».Լ.Խաչատրյան

«Հայաստանի գյուղատնտեսությունը պատրաստ չէ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:  Ըատ նրա` մենք պատրաստ չենք ինչ-որ ծավալներով շուկա դուրս գալ, չկա բարիք, չարիքն օգնեց: Փող է պետք դնել, որպեսզի կարողանաս արտահանել, շուկա գրավել, մենք դա չենք անում: «Ցանկացած ապրանք, որը պետք է էժան վաճառվի, պետք է ինքնարժեքը ցածր լինի: Բայց այսօր պետք է տեսնել, թե գյուղտեխնիկայի համար ինչ թանկ են վճարում գյուղացիները»,-նծեց բանախոսը:  Լյովա Խաչատրյանը գտնում է, որ պետք է նորմալ բիզնես միջավայր լինի: Փողը պետք է ցանկանա գալ Հայաստան. «Այսօր մեղադրում ենք ՓՄՁ-ներին, բայց նրանք հերթ են կանգնել ու սպասում են, թե երբ են վերանալու, այնինչ` հակառակը պետք է լինի»: