Բավ է պառակտվել
26-11-2014 13:05

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՕՄ անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը ՀՕՄ-ը համարել է Սփյուռքի ամենակայացած կառույցներից մեկը` կարեւորելով նրա գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Բակո Սահակյանը նշել է, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները հայրենասիրության լավագույն դրսեւորումներից են եւ ակներեւ ազդեցություն ունեն մեր հանրապետության կյանքում: Նախագահ Սահակյանը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: