Բավ է պառակտվել
24-11-2014 17:31

ԵՏՄ-ն Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ չի պահանջում

Այսօր Ազագյին ժողովում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցով լսումների ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի հաստատում չի պահանջում:
Ըստ նրա՝ այդ հարցի վերաբերյալ Ղազախստանի եւ դրա առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի ելույթը նպատակ ունեին միայն պարզել այդ հանգամանքը եւ ոչ ավելին: «Իհարկե, Ղազախստանը համագործակցում է Ադրբեջանի հետ, այդ թվում նաեւ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում: Սակայն այն համագործակցում է նաեւ Հայաստանի հետ: Այն, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է, հաստատել են նաեւ դրա անդամ երկրների առաջնորդները, այդ թվում նաեւ նույն Նազարբաեւը», - հավելել է Քոչարյանը: Ըստ նրա՝ ժամանակին Ղազախստանի բարձրացրած եւ Հայաստանում իրարանցում բարձրացրած հարցը վերաբերել է միայն Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի առկայության-բացակայությանը: «Մենք միայն հաստատել ենք, որ Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ի տարածքը չէ: Մենք նրա հետ հարաբերությունները կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ», - հավելել է Շավարշ Քոչարյանը:
«Դե, սա մեզ համար նորություն չէ: Համենայն դեպս, գոնե հիմա բոլորը հասկացան, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատում», - հավելել է Զաքարյանը՝ գնահատելով արեւմտամետ ընդդիմադիր պատգամավորի վարքը: