Բավ է պառակտվել
01-09-2014 14:56

Արցախում ԼՂՀ և ՀՀ նախագահներն այցելել են մի քանի արտադրամասեր

Այսօր Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանն այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և ծանոթացել հիմնարկի աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահները եղել են «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ և թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա: