Բավ է պառակտվել
13-08-2014 18:48

Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն քննարկել են արգելված ապրանքների արգելափակումը

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսով քննարկել են Ռուսաստան արգելված ապրանքների ներկրումը թույլ չտալու հարցը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են համագործակցության որոշ հարցեր՝ ձևավորվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ներառյալ գործողությունների համակարգումը՝ Ղազախստանով ևԲելառուսով մի շարք երկրներից Ռուսաստան ապրանքների ապօրինի մատակարարումներ թույլ չտալու վերաբերյալ, որոնք արգելված են Ռուսաստանի կառավարության վերջին որոշումների համապատասխան», - ասվում է հաղորդագրությունում: