Բավ է պառակտվել
29-04-2015 14:21

Լուկաշենկոն կոչ արեց ԵԱՏՄ-ին պայմանավորվել սեփական արտադրողների հարցով

ԵԱՏՄ-ի երկրները պետք է շտապ պայմանավորվածություններ ձեռք բերեն իրենց սեփական արտադրողների պաշտպանության համար, հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի՝ դիմելով ժողովրդին և Ազգային ժողովին: Որպես օրինակ նա հիշեցրեց այն դեպքերը, երբ արտերկրյա արտադրանքը ներմուծվում է սեփական արտադրողներին վնաս հասցնելու հաշվին: «Նախորդ տարի ՄԱԶ-ի տեսակի 6,2 հազ. մեքենա է ներմուծվել: Իսկ ինչու՞: Այժմ ՄԱԶ-ը տարեկան 2 հազարի պատվեր է խնդրում: Ինչու՞ սառնարանների արտադրության պայմաններում մենք արտերկրից այդ աղբն ենք ներմուծում», - հավելեց նա: Բելառուսի նախագահը նշեց, որ ԵԱՏՄ-ի երկրները տարատեսակ մոտեցումներ են ցուցաբերում տվյալ հարցում: «Երբ արժեզրկվեց ռուսական ռուբլին, մենք որևէ քայլ չձեռնարկեցինք ընդդեմ Ռուսաստանի: Իսկ ի՞նչ արեց Ղազախստանը: Այն պարզապես արգելափակեց այն ռուսաստանյան արտադրանքի ներմուծումը, որը խանգարում էր իր ներմուծողներին և արգելեց դրա վաճառքը Ղազախստանի տարածքում», - ասաց նա: «Իսկ մենք ի՞նչ արեցինք: Այո, պետք չէ նման քայլեր ձեռնարկել, քանի որ մեզ նույնպես կարող են արգելել որևէ բան անել: Սակայն անհրաժեշտ է անմիջապես պայմանավորվածություններ ձեռք բերել: որոշեք», - նշեց Բելառուսի առաջնորդը: