Բավ է պառակտվել
04-03-2015 12:51

Լուկաշենկոն բանակցել է Պուտինի հետ ԵՏՄ-ի ընդլայնման վերաբերյալ

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի տնտեսական միությունը ընդլայնվել է Ղրղզստանի և Հայաստանի հաշվին: «Այսօր մեզ մեր բոլոր զրույցները և բանակցությունները  իրագործելու հնարավորություն է ընձեռվել ՝ ընդունելով հստակ որոշումներ: Ժամանակները բարդ են, բարդ են ողջ աշխարհում և որոշումներ են պահանջում: Կարծում եմ, որ մենք կընդունենք այդ որոշումները», - հայտարարել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 3-ին տեղի ւնեցած բանակցությունների ժամանակ: