Բավ է պառակտվել
29-01-2015 16:21

«ԵՏՄ միացյալ տարադրամը իմ նախագահության օրոք չի լինի». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության տարադրամը շրջանառության մեջ կդրվի ոչ իր նախագահության օրոք: «Չեմ կարծում, որ այդ տեղի կունենա վաղը, և չեմ կարծում, որ այդ տեղի կունենա իմ նախագահության օրոք», - հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում հինգշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Միևնույն ժամանակ Բելառուսի նախագահը պատմել է, որ միացյալ տարադրամի հարցը քննարկվել է ԵՏՄ երկրների ղեկավարների հետ: «Սակայն միայն քննարկել ենք: Մեզ մոտ այս հարցը օրակարգում չէ», - ասել է նա: «Միացյալ տարադրամին մոտենալու համար հարկավոր է շատ հարցեր լուծել, այդ թվում նաև մինչև 2025 թվականը հետաձգված խնդիրներ», - հավելել է Բելառուսի նախագահը: