Բավ է պառակտվել
01-06-2016 10:21

ԵՏՄ անդամ երկրների նախագահները մի շարք փաստաթղթեր են ընդունել

ԵՏՄ անդամ երկրների նախագահները Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում մի շարք փաստաթղթեր են ընդունել, այդ թվում՝ գազի և նավթի ընդհանուր շուկայի ձեւավորման եւ 2016-2017թթ. մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղվածության մասին հայեցակարգերը: Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Մասնավորապես կողմերը որոշում են կայացրել ԵՏՄ-ի և Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի եւ Սերբիայի հետ առեւտրի ռեժիմը ունիֆիկացնելու մասին բանակցությունների մեկնարկի մասին:

Բացի այդ, պետությունների ղեկավարները հաստատել են ԵՏՄ-ում Ղրղզստանի դատավորներին: