Բավ է պառակտվել
20-08-2014 19:50

Լիբերիայում Էբոլա վարակի գոտին լքողներին զսպում են արցունքաբեր գազով

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ Էբոլա վիրուսի պատճառով կարանտինի տակ գտնվող գոտին լքել փորձողներին զսպելու համար: Դրանից բացի, ոստիկանները ճանապարհներն արգելափակել են աթոռներով, սեղաններով և փշալարով: Ըստ ականատեսների՝ ամբոխը ոստիկանության վրա քարեր է նետել և պահանջել իրենց թողնել հեռանալ մեկուսացման գոտուց: Նրանք բողոքում են, որ իրենց ոչ ոք չի նախազգուշացրել արգելափակման մասին: Ուստի նրանք չեն կարողացել սնունդ գնել:
Բախումների հետևանքով տուժածներ չկան: Կարանտինի տակ է քաղաքի այն շրջանը, որտեղ պահում են Էբոլայով վարակվածներին, որտեղից ավելի վաղ փախուստի դեպքեր էին գրանցվել:
Նշենք, որ այսօր Լիբերիայում վիրուսի տարածման կանխման նպատակով նաև պարետային ժամ է սահմանվել՝ 21.00-ից մինչև 06.00-ը: